Հզոր պայթյուն Թեհրանի բնակելի շենքում. կան տասնյակից ավելի տուժածներ
Թեհրանի եռահարկ բնակելի շենքում գազի արտահոսքի պատճառով հզոր պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակից 12 մարդ է փրկվել։ Այս մասին հայտարարել է Իրանի մայրաքաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Գոդրաթոլլահ Մոհամադին։

«Գազի արտահոսքի պատճառով եռահարկ բնակելի շենքի բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել են եռահարկ շենքը և հարակից 4 շենքերը... Փլատակների տակից փրկվել է 12 մարդ»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Մոհամադիի խոսքով՝ փլուզված բնակելի շենքի փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել։

Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի հարավում գտնվող Ջավանմարդ Ղասաբ թաղամասում։