Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր լավագույն ընկերն է ամերիկյան վարչակազմում և պարբերաբար շփվում է վերջինիս հետ։
«Մարկոն, հավանաբար, իմ լավագույն ընկերն է ամերիկյան վարչակազմում: Մենք անընդհատ ժամանակ ենք անցկացնում միասին և շփվում ենք: Նա, իսկապես, լավ աշխատանք է կատարում, և ես, իհարկե, փորձում եմ իմ պաշտոնում կատարել լավագույն աշխատանքը, որը կարող եմ»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Պետդեպարտամենտի ղեկավարի հետ հարաբերությունների մասին այն հարցին, որ Ռուբիոն կարող է դառնալ Վենսի մրցակիցը հաջորդ նախագահական ընտրություններում։