Քաղաքացիակենտրոն լրատվություն
Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը: Ռուսաստանը հիշում է դաշնակից բանակների ներդրումը ընդհանուր հաղթանակի մեջ` բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի պատվին կազմակերպված շքերթում։