Հանգստյան օրերից հետո Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու. Մերց

Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին կանցլերը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


Կանցլերի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս շաբաթվա վերջից հետո կլինի մի փուլ, որի ընթացքում կարող են տեղի ունենալ լուրջ բանակցություններ»։