Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանի 11 դատավորներից կազմված կոլեգիան որոշում է կայացրել, ըստ որի՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) պարտավոր է հատկացնել ապրիլ ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը «Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիային՝ համաձայն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված բյուջեի:
Նշվում է, որ խոսքը մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է։
Ապրիլի 29-ին ԱՄՆ շրջանային դատավորը հաստատել էր բյուջեի հատկացման որոշումը։ Սակայն վերաքննիչ ատյանի երեք դատավորներ այդ որոշումը ժամանակավորապես կասեցրել էին։