Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված կամավորների կոալիցիայի շրջանակներում։ Հանդիպման այլ մանրամասներ դեռևս անհայտ են։


Մայիսի 9-ին Մերցը հայտնեց, որ ԵՄ անդամները պատրաստել են կոմյունիկեի նախագիծ, որը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին։ Այն նախատեսվում է ներկայացնել մոտ ապագայում։