Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։
Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա դաշնակիցները պատրաստ են երկուշաբթի օրվանից առնվազն 30 օր հրադադարի ամբողջական և անվերապահ հրադադարի։