Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև:


Այս մասին «X»-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն: 


«Ես պատիվ եմ ունեցել ականատես լինել, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին անխոնջ հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար:


Թրամփը և փոխնախագահ Վենսը մեզ բոլորիս, ովքեր աշխատում են իրենց վարչակազմում, հստակ հասկացրել են, որ մեր նպատակն է  խթանել և հետամուտ լինել խաղաղությանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի ԴՀ-ի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։