ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկուն

Նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևի հետ ուղիղ բանակցությունների առաջարկ անելով, նախանշել է կարգավորման շրջանակներում գործողությունների ընթացակարգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Պուտինը հստակ ասաց. նախ՝ խոսակցություններ հիմնական պատճառների մասին, իսկ հետո կարելի է խոսել հրադադարի մասին»,- նշել է Զախարովան` մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու վերջնագիրը, ով ասել է, որ Կիևը կբանակցի, եթե Մոսկվան համաձայնի մայիսի 12-ից զինադադարին։