Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ մայիսի 15–ին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները կլինեն Ստամբուլում: Նա լրագրողներին հայտնել է, որ մտածում է այդ բանակցությունների համար մեկնել Ստամբուլ:
«Կարծում եմ, որ երկու առաջնորդները (ՌԴ-ի և Ուկրաինայի - խմբ.)պետք է այնտեղ լինեն։ Ես մտածում եմ այնտեղ գնալու մասին։ Չգիտեմ, թե որտեղ կլինեմ հինգշաբթի, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում էի իսկապես թռչել այնտեղ: Կարծում եմ՝ կա նման հնարավորություն», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։