ՌԴ պատվիրակությունը մայիսի 15–ին կլինի Ստամբուլում. Պեսկով

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Մենք գնահատում ենք միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի՝ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ցանկության մասին հայտարարությունների վերաբերյալ հարցին։


Պեսկովը նաև պարզաբանել է, որ ռուսական պատվիրակության կազմը կհրապարակվի, երբ նախագահի կողմից համապատասխան հանձնարարականներ լինեն։