Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն ​​իրավիճակների հետ, երբ երկիրը նավթ չունի և, հետևաբար, ցանկանում է խաղաղ ատոմ», – ասել է նա Fox News-ին։


ԱՄՆ նախագահը կրկին զգուշացրել է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք՝ նշելով, որ կնախընտրեր այս խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ։


«Սա կարող է լուծվել ուժով կամ խաղաղ ճանապարհով։ Եվ ես նախընտրում եմ խաղաղ տարբերակը», – ասել է Թրամփը։