Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։


Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանավորվածությունները։