ԵՄ անդամ երկրները նախնական համաձայնության են եկել 150 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ՝ պաշտպանական ծախսերը ֆինանսավորելու համար, հաղորդում են Bloomberg-ը և Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ հիմնադրամի ստեղծումը պաշտոնապես հավանության
կարժանանա առաջիկա օրերին։
Ենթադրվում է, որ Եվրոպական հանձնաժողովը կձևավորի հիմնադրամը կապիտալի շուկաներից
փոխառությունների հաշվին, այնուհետև
դրանից միջոցներ կտրամադրի ԵՄ երկրներին որպես վարկեր՝ կոնկրետ նախագծեր ֆինանսավորելու նրանց խնդրանքով։ Bloomberg-ի աղբյուրի
փոխանցմամբ՝ խոսք կլինի այն մասին, թե ամենից շատ ինչի կարիք ունի ԵՄ-ն պաշտպանունակությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների համար նախատեսված հրթիռների։
Նախաձեռնությանը,
որը ստացել է Security Action for Europe (SAFE) անվանումը, կարող են միանալ նաև այն
երկրները, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ: Մասնավորապես, համապատասխան համաձայնագիրը
արդեն ձեռք է բերվել Մեծ Բրիտանիայի հետ։ Ինչպես գրում է Reuters-ը, Ուկրաինան ևս կկարողանա
միջոցներ ստանալ այն նախագծերի համար, որոնք կբարձրացնեն նրա պաշտպանունակությունը
և կխթանեն եվրոպական զենքի արդյունաբերությունը։