Պուտին–Թրամփ զրույցն ավելի քան 2 ժամ է տևել. ՌԴ նախագահը որոշ մանրամասներ է հայտնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ավելի քան 2 ժամ զրուցել են հեռախոսով։ ՌԴ նախագահն այդ մասին հայտնել է լրագրողներին և որոշ մանրամասներ ներկայացրել։


Նա նշել է, որ Թրամին հայտնել է հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշումը։


«Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո»,– ասել Է Պուտինը։


Նա նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի հուշագրում կարող են ներառվել հրադադարի հարցերը և կարգավորման սկզբունքները։


«ՌԴ-ն և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու են երկու կողմերին»,– հավելել է Պուտինը։


Ըստ նրա` Ստամբուլում շփումների վերսկսումը խոսում է այն մասին, որ կողմերն ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են։


Պուտինը բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը, այն կառուցողական է եղել։