Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումների թեման: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, քննարկվել
է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և ուղիղ շփումները շարունակելու
թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի միջև մայիսի
19-ին կայացած բանակցությունների մասին հարցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի
քարտուղարը հաստատել է, որ խոսք է եղել այդ թվում նաև ՌԴ նախագահ Պուտինի և
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև «շփումների» մասին։
Կրեմլում լսել են Վատիկանի նախաձեռնության մասին՝ Պուտինի և
Զելենսկու միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ, ասել է Պեսկովը։ «Սակայն դեռևս
որևէ կոնկրետ որոշում չի կայացվել հնարավոր շփումները շարունակելու վայրի
վերաբերյալ»,- հավելել է նա։