Ուկրաինացիները պատրաստ են հրադադարի։ Նրանք պատրաստ են խաղաղության բանակցությունների, բայց ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե արդյոք Ուկրաինան բավարար ջանքեր գործադրո՞ւմ է խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահն այնուհետև հավելել է. «Ավելի
լավ է մոտ երկու շաբաթից ասեմ, որովհետև չեմ կարող ասել ոչ «այո», ոչ «ոչ»»։
Թրամփի կարծիքով՝
Զելենսկին ուժեղ մարդ է, և նրա հետ հեշտ չէ գործ ունենալ։ «Ես կարծում եմ՝ Զելենսկին
ուժեղ մարդ է: Նրա հետ հեշտ չէ գործ ունենալը: Բայց կարծում եմ՝ նա ուզում է
դադարեցնել։ Այն, ինչ այնտեղ կատարվում է, շատ վատ բան է։ Կարծում եմ՝ նա ուզում է
կանգ առնել։ Բայց ես կարող եմ այս հարցին ավելի լավ պատասխանել երկու կամ չորս
շաբաթից։ Հուսով եմ՝ պատասխանն այն է, որ նա ցանկանում է լուծել այս խնդիրը»։