ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպացի առաջնորդներին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը
Ուկրաինայում, քանի որ իրեն հաղթող է համարում»։ Ինչպես նշում է WSJ-ն, եվրոպացի
առաջնորդները նույն կերպ էին կարծում, բայց նրանք դա առաջին անգամ են լսել Թրամփից։
Եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ Թրամփը
հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հաջորդ
բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ Սպասվում է, որ պատվիրակությունները կհանդիպեն
հունիսի կեսերին։