Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությանը և վճռականորեն դատապարտել դա: «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը։ Մեր աղոթքները նրանց մտերիմների հետ են»,- նշել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ դա
վախկոտ հակասեմական բռնության լպիրշ գործողություն էր։ «Չկասկածեք. մենք կգտնենք
մեղավորներին և կհանձնենք արդարադատության ձեռքը»,- վստահեցրել է ԱՄՆ
պետքարտուղարը: