Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Միաժամանակ վթարի հետևանքով ավիացիոն վառելիք է արտանետվել և խոշոր հրդեհ է բռնկվել, որը վնասել է առնվազն 15 առաձնատուն և մի քանի ավտոմեքենա, հաղորդում է ABC News-ը։
Տների բնակիչներից ոչ մեկը հիվանդանոց չի տեղափոխվել, և, կարծես թե, բոլոր զոհվածները ինքնաթիռի ուղևորներից կամ անձնակազմից են եղել, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է Սան Դիեգոյի հրշեջ ծառայության արտակարգ իրավիճակների կառավարման պետի օգնական Դեն Էդին։
Պաշտոնյաները դեռևս չգիտեն, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում։
Ըստ Դաշնային ավիացիոն վարչության (FAA)՝ փոքր մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքից վայրկյաններ առաջ՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 3:45-ին:
Ինքնաթիռը Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքից ուղևորվում էր Սան Դիեգոյի Մոնտգոմերի Գիբսի միջազգային օդանավակայան, երբ տեղի է ունեցել վթարը։
Բնակիչներին հանձնարարվել է խուսափել Սկուլպին փողոցի և Սանտո ճանապարհի մոտակայքում գտնվող տարածքից, որտեղ աշխատում են փրկարարկան ծառայությունների բրիգադները։