Հարվարդի համալսարան այլևս չեն կարող ընդունվել օտարերկրյա ուսանողներ

ԱՄՆ կառավարությունը զրկել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունելու հնարավորությունից։ Բացի դրանից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայիս ուսանողներին ստիպում է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ, այլապես նրանք կկորցնեն երկրում օրինական բնակության իրավունքը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։


Գերատեսչության ղեկավար Քրիստի Նոեմը կարգադրել է դադարեցնել Հարվարդի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրի հավաստագրումը՝ նրան մեղադրելով  «բռնությունը, հակասեմականությունը խրախուսելու և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության գործողությունների համակարգման» մեջ։


Ավելի վաղ համալսարանը հրաժարվել էր Նոեմի ղեկավարած գերատեսչության պահանջով տեղեկություններ տրամադրել օտարերկրյա ուսանողական վիզա ունեցող որոշ ուսանողների մասին։ «Համալսարանների համար դա արտոնություն է, այլ ոչ թե իրավունք՝ ընդունել միջազգային ուսանողների և օգտվել նրանց ուսման բարձր վարձից, որպեսզի համալրեն իրենց բազմամիլիարդանոց հիմնադրամները»,- ընդգծել է Նոեմը։


Հարվարդում Թրամփի վարչակազմի գործողությունները, որոնք առնչվում են հազարավոր ուսանողների, անվանել են անօրինական և նման հաշվեհարդարի, ինչպես նաև  համալսարանի ակադեմիական և հետազոտական ​​առաքելությունը խաթարող։ Համալսարանը խոստացել է աջակցել տուժած ուսանողներին։