Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգները լավ բանակցություններ
է վարել Իրանի հետ և առաջընթաց է գրանցել Թեհրանի միջուկային ծրագրի հարցում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը իր ինքնաթիռում, որը Նյու Ջերսիից թռչել է Վաշինգտոն, լրագրողների
հետ զրույցում։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ
շաբաթ և կիրակի օրերին «շատ լավ» բանակցություններ է ունեցել Իրանի հարցով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը հավելել է, որ
Միացյալ Նահանգները «իրական առաջընթաց» է գրանցել Թեհրանի հետ միջուկային գործարքի
կնքման հարցում։