Վաշինգտոնը «շատ մեծ ջանքեր է գործադրել» Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ սկսելու համար, ինչը ենթադրում է «էմոցիոնալ գերծանրաբեռնվածություն», հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։ Այսպես է Պեսկովը մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին արված կոշտ հայտարարությունները։
«Իհարկե,
բանակցային գործընթացի սկիզբը, որի համար ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել,
շատ կարևոր նվաճում է։ Մենք երախտապարտ
ենք... իհարկե, միևնույն ժամանակ սա շատ պատասխանատու պահ է, որը կապված է բոլորի
հուզական գերծանրաբեռնվածության և հուզական արձագանքների հետ։ Նախագահ
Պուտինը կայացնում է այն որոշումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրի անվտանգությունն
ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ
«Պուտինը լրիվ խելքը թռցրել է», «ամբողջ Ուկրաինան գրավելու նրա ցանկությունը
կհանգեցնի Ռուսաստանի կրախին»: