«Թե ինչու առայժմ Կապանում չկա ՌԴ հյուպատոսություն՝ պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին». Զախարովա

Ռուսական կողմին պետք չէ համոզել Հայաստանի Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքները արագ մեկնարկելու անհրաժեշտության մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։


«Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է։ Իսկ թե ինչու՝ պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին»,- նշել է Զախարովան