Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը կփոխանցվի Ռուսաստանի մարդասիրական առաքելության (ՌՄԱ) կողմից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մարդասիրական
օգնության տրամադրման հարցը ռուսական կողմի ուշադրության շրջանակներում է»,-
վստահեցրել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հայկական կողմից այս խնդրով
զբաղվում է ԱՆՕ «Եվրասիա» հանրապետական մասնաճյուղը։
Զախարովան հիշեցրել է, որ ՌՄԱ-ն նախկինում արդեն մարդասիրական օգնություն ուղարկել է Հայաստան. «2023 թվականի
հոկտեմբերին ղարաբաղցի տեղահանվածներին հասցվել է 6 տոննա պարենամթերք և անձնական հիգիենայի պարագաներ»։