Այսօր Թրամփը հրաժեշտ կտա Մասկին, «բայց ոչ ընդմիշտ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև կաբինետում մամուլի ասուլիս կանցկացնի գործարար Իլոն Մասկի հետ համատեղ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։


«Վաղը (մայիսի 30-ին), ժամը 13:30-ին, Օվալաձև կաբինետում ես մամուլի ասուլիս ունեմ Իլոն Մասկի հետ։ Իլոնը հրաշալի է։ Կհանդիպենք վաղը Սպիտակ տանը»,- գրել է Թրամփը։


ԱՄՆ նախագահի խոսքով՝ մայիսի 30-ը Մասկի վերջին օրն է լինելու, «բայց ոչ լիովին», քանի որ նա «միշտ մեզ հետ կլինի՝ օգնելով մեզ ամբողջ ճանապարհին»։