Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեռ չգիտի, թե արդյոք կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին։
Այսպես է նա պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք սատարում է Լինդսի Գրեհեմ/Բլյումենթալի օրինագծին, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրում։
«Ես չգիտեմ, ես պետք է այն տեսնեմ: «Մենք կնայենք այն»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Վերոնշյալ օրինագծով առաջարկվում են այնպիսի միջոցներ, ինչպիսին է Ռուսաստանից նավթ եւ գազ գնող երկրների ապրանքների համար 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելը։