«Հատուցումն անխուսափելի է. ինչ պետք է պայթի՝ կպայթեցվի, ովքեր պետք է կործանվեն՝ կանհետանան». Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «հատուցումն անխուսափելի է»։ Նա այս հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական ավիաբազաները դրոններով գրոհելու ֆոնին։


«Բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են և սպասում են հատուցման. անհանգստանալ պետք է. դա հատուկ է նորմալ մարդուն։ Հատուցումն անխուսափելի է։ Ամեն ինչ, ինչ պետք է պայթի, անպայման կպայթեցվի, իսկ նրանք, ովքեր պետք է կործանվեն, կանհետանան»,- գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։


Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Ստամբուլում բանակցությունները անհրաժեշտ էին «ոչ թե ինչ-որ մեկի կողմից հորինված անիրատեսական պայմաններով փոխզիջումային խաղաղության համար», այլ «ռուսական բանակի արագ հաղթանակի» և «նեոնացիստական ​​իշխանության լիակատար ոչնչացման» համար։ Հենց սրանում է, Մեդվեդևի խոսքով, ամփոփված բանակցություններում ներկայացված ռուսական հուշագրի նպատակը։