Իլոն Մասկը հայտարարել է Dragon տիեզերանավի օգտագործման դադարեցման մասին

SpaceX-ը դադարեցնում է Dragon տիեզերանավի կիրառումը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, գրել է ընկերության գլխավոր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։


«Պետական պայմանագրերի չեղարկման վերաբերյալ նախագահի հայտարարությունից հետո, SpaceX-ը անհապաղ կսկսի Dragon տիեզերանավի շահագործման դադարեցումը»,- գրել է Մասկը։


Այսպիսով, Մասկն արձագանքել է Թրամփի խոսքերին այն մասին, որ կարող է վերանայել բոլոր պետական պայմանագրերն ու սուբսիդիաները, որոնք տրամադրվել են նրան՝ պետական տնտեսման նպատակով։