Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները փորձել են համոզել նախագահին մեղմացնել գործարար Իլոն Մասկի հասցեին ուղղված քննադատությունը և պլանավորում են 24 ժամվա ընթացքում հեռախոսազրույց ունենալ ամերիկացի ձեռնարկատիրոջ հետ: Այս մասին հայտնել է Politico թերթը:
Հրապարակումը մեջբերել է Թրամփի մեկնաբանությունը՝ Մասկի՝ իր հասցեին ուղղված քննադատական հայտարարությունների վերաբերյալ. «Ամեն ինչ լավ է», - վստահեցրել է ԱՄՆ նախագահը: «Ամեն ինչ շատ լավ է ընթանում, ավելի լավ չէր կարող լինել», - հավելել է նա: