Մասկը պետք է ավելի վաղ հանդես գար իմ դեմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկի քննադատությունները իրեն չեն անհանգստացնում։ Truth Social-ում նա գրել է, որ Մասկը պետք է ավելի վաղ հանդես գար նման դիրքորոշմամբ։


«Ես դեմ չեմ, որ Իլոնը շրջվեց իմ դեմ, բայց նա պետք է դա աներ մի քանի ամիս առաջ։ Սա Կոնգրեսում երբևէ ներկայացված մեծագույն օրենսդրական նախագծերից մեկն է»,– նշել է Թրամփը։


ԱՄՆ նախագահը հավելել է, որ հարկային և ծախսերի մասին օրենքը նախատեսում է 1,6 տրիլիոն դոլարի կրճատում պետական ծախսերում և ԱՄՆ պատմության մեջ հարկային ծանրաբեռնվածության ամենամեծ նվազեցումը։ Թրամփն ընդգծել է, որ օրենքի չընդունման դեպքում հարկերը կբարձրանան 68%-ով։


Հիշեցնենք, որ Թրամփի և Մասկի միջև լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Մասկը քննադատեց Թրամփի առաջարկած ԱՄՆ բյուջեի նախագիծը և կոչ արեց Կոնգրեսի անդամներին չաջակցել այն։ Մասկը նաև աջակցել է Թրամփի իմփիչմենթի գաղափարը՝ տարածելով հայտարարություն, որ Թրամփին պետք է հեռացնել իշխանությունից և լիազորությունները փոխանցել Ջեյ Դի Վենսին։