Թրամփը մեկ օրվա ընթացքում կորցրել է 1.1 միլիարդ դոլար․ Axios

Axios-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրվա ընթացքում կորցրել է ավելի քան 1.1 միլիարդ դոլար՝ Իլոն Մասկի հետ հրապարակային հակամարտության ֆոնին։


Նրա Trump Media & Technology Group ընկերության բաժնետոմսերը նվազել են 8%-ով, ինչը ֆինանսապես վնասել է նրան 202 միլիոն դոլարի չափով։ Բացի այդ, Թրամփի մեմքոյնի արժեքը նվազել է 10%-ով, ինչը նրա կարողությունը նվազեցրել է մոտ 900 միլիոն դոլարով։


Նշենք, որ Bloomberg-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը նույնպես զգալի ֆինանսական կորուստ է ունեցել՝ մոտ 34 միլիարդ դոլար, քանի որ Tesla-ի բաժնետոմսերը անկում են ապրել։


Հիշեցնենք, որ Հունիսի 5-ին Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում փոխանակվել են սուր մեկնաբանություններով։ Մասկը պնդել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում, աջակցել է Թրամփի իմփիչմենտի գաղափարին և քննադատել է ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությունը, այդ թվում՝ պետբյուջեի ծախսերի կրճատման օրենսդրական նախաձեռնությունը, ներմուծման մաքսերը և տնտեսական անկում է կանխատեսել 2025-ի երկրորդ կեսին։


Ի պատասխան՝ Թրամփը պնդել է, որ Մասկը դադարել է արդյունավետ աշխատել ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունում և «խելագարվել է»։ Նա նաև սպառնացել է SpaceX-ի և Մասկի մյուս ընկերությունների նկատմամբ պետական պայմանագրերի դադարեցմամբ ու ֆինանսական աջակցությունների կրճատմամբ։