ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի
Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Թրամփի և Մասկի միջև
հաշտեցմանը «ողջամիտ վարձատրության» դիմաց։ Քաղաքական գործիչը այս մասին գրել է
X-ում։
Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է
օգնել Թրամփի և Մասկի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը Մասկին պատկանող
Starlink գլոբալ արբանյակային կապի համակարգում բաժնեմասի դիմաց։ Մեդվեդևը նաև կոչ
է արել գործարարներին չվիճել։ «Մենք պատրաստ ենք նպաստել D-ի և E-ի (Դոնալդ Թրամփի
և Իլոն Մասկի) միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը ողջամիտ վարձատրության դիմաց
և որպես վճար ընդունել Starlink-ի բաժնետոմսերը։ Մի՛ վիճեք, տղերք»,- գրել է
Մեդվեդևը սոցիալական ցանցում։
Իսկ ՌԴ Պետդումայի միջազգային
հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը
հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել միլիարդատեր
Իլոն Մասկին, որը նախորդ օրը հրապարակավ վիճաբանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի
հետ։
«Կարծում եմ, որ Մասկը խաղում է բոլորովին այլ
խաղ, որ նրան ոչ մի քաղաքական ապաստան պետք չի լինի, չնայած եթե նա կարիք ունենար,
Ռուսաստանը, իհարկե, կարող էր այն տրամադրել»,- ասել է Նովիկովը, մեջբերում է
ՏԱՍՍ-ը։