Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ի հետ զրույցում Իլոն Մասկին անվանել է մարդ, որը «թռցրել է խելքը»։ Հանրապետականի խոսքով՝ Մասկը ցանկանում է խոսել իր հետ, բայց ինքը դեռ պատրաստ չէ խոսել նրա հետ։
Ինչպես գրում
է պարբերականը, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը «զարմանալիորեն անտարբեր է երևացել
նրանց հակամարտության նկատմամբ, կարծես դա հինգշաբթի օրը տեղի ունեցած
ամենահետաքրքիր բանը չէր»։
Երբ լրագրողը
նրան հարցրել է Մասկի հետ իր նախատեսված զրույցի վերաբերյալ լրատվամիջոցների
հաղորդագրությունների մասին, նախագահը պատասխանել է. «Դուք նկատի ունեք այն
մարդուն, որը թռցրե՞լ է խելքը»։ Վերջում նա հավելել է, որ «այժմ
առանձնապես հետաքրքրված չէ նրա հետ խոսելով»։