Թրամփի և Մասկի վեճը ԱՄՆ-ի ներքին գործն է․ Պեսկով

Ռուսական կողմը չի ծրագրում միջամտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի միջև վեճին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նա Թրամփի ու Մասկի հակամարտությունն անվանել է «ԱՄՆ-ի ներքին խնդիր»։


«Մենք չենք պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան, կամ որևէ կերպ մեկնաբանել դա, Միացյալ Նահանգների նախագահը ինքը կզբաղվի այս իրավիճակով»,-ասել է Կրեմլի խոսնակը։