Ռուսաստանցիները փոխել են իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ․ ո՞վ է այժմ ՌԴ-ի «ամենամոտ բարեկամը», և ո՞վ՝ «ամենավտանգավորը»

ԱՄՆ-ը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրել է Ռուսաստանի «ամենամեծ թշնամու» կարգավիճակը, ըստ «Լևադա-Կենտրոնի» մայիսին անցկացրած հարցման։


Հետազոտության համաձայն՝ 40%-ը Ամերիկան նշել է որպես «ամենավտանգավոր» պետություն Ռուսաստանի համար, սակայն այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 36 տոկոսային կետով։


Ռուսաստանցիների կարծիքով, ոչ բարեկամական երկիր է դարձել Գերմանիան, եվրոպական այս երկրի անունը նշել է հարցվածների 56%-ը ։ 2010-ականներին այս ցուցանիշը կազմում էր ընդամենը 5%, իսկ պատերազմից առաջ՝ 16%։


Երկրորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան (49%), իսկ Ուկրաինան երրորդն է (43%)։ Վերջին երեք տարվա ընթացքում Ուկրաինան որպես «թշնամի» ընկալողների թիվը աճել է 13%-ով, սակայն դեռևս չի հասել 2015-18 թթ. ցուցանիշին, երբ այդ թիվը հասնում էր 50%-ի։


Ովքեր են Ռուսաստանի «ամենամոտ դաշնակիցները»


Հարցման համաձայն, Ռուսաստանի գլխավոր «բարեկամներն» են՝


  • Բելառուսը (80%)
  • Չինաստանը (64%)
  • Ղազախստանը (36%)
  • Հնդկաստանը (32%), 
  • Հյուսիսային Կորեան (30%), որը առաջին անգամ հայտնվել է «ամենամոտ դաշնակիցների» ցանկում՝ 10 անգամ ավելի բարձր ցուցանիշով, քան մինչ պատերազմը։