ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կոշտ միջոցներ ձեռնարկել Կալիֆորնիայում երեք օր շարունակվող անկարգությունների դեմ։ Հունիսի 8-ին Լոս Անջելես են ժամանել ազգային գվարդիայի ուժերը։ Տեղի իշխանությունները՝ նահանգի կառավարիչը և քաղաքապետը, դեմ են եղել զորքերի ներգրավմանը, սակայն Թրամփը չի խորհրդակցել նրանց հետ։
Ցույցերը սկսվել են ներգաղթի ծառայության (ICE) մեծամասշտաբ ռեյդերից հետո, որի ընթացքում կիրառվել են արցունքաբեր գազ և նռնակներ։ Պաշտոնական տվյալներով, անկարգությունների ժամանակ ցուցարարները սկսել են ավտոմեքենաներ այրել, խանութներ թալանել և ճանապարհներ փակել։
Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել իրավիճակը, ինչի հետևանքով իշխանությունները ներգրավել են ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգ ու կանոն հաստատելու նպատակով։
Հիշեցնենք , որ բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 7-ին, երբ ներգաղթի ծառայության (ICE) աշխատակիցները Լոս Անջելեսում իրականացրել են ռեյդեր՝ ուղղված ապօրինի ներգաղթյալների հայտնաբերմանը և արտաքսմանը։