Կալիֆորնիայում հազարավոր մարդիկ, որոնք դժգոհ են ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունից, դուրս են եկել փողոցներ, ինչը հանգեցրել է կրակոցների, պայթյունների և ոստիկանության մեքենաների հրկիզման։
Որոշ ցուցարարներ Սան Ֆրանցիսկոյում հայտնվել են ԽՍՀՄ դրոշներով։ Նրանք քարեր և փայտեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, կառուցել բարիկադներ և փակել քաղաքի հիմնական ճանապարհները։
Ոստիկանությունն ու Ազգային գվարդիան ցուցարարներին զսպելու համար կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Միջադեպերի լուսաբանման ընթացքում ավստրալացի լրագրողը վիրավորվել է՝ հայտնվելով պատահական կրակոցի տակ։
Ցույցերին հիմնականում մասնակցում են լատինաամերիկյան ծագում ունեցող բնակիչներ, իսկ ոստիկանության և ցուցարարների միջև բախումները շարունակվում են արդեն մի քանի օր։