«Թրամփի որոշումը անօրինական է, անբարոյական և հակասահմանադրական». Կալիֆոռնիայի նահանգապետը՝ Լոս Անջելես զորք մտցնելու մասին

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պաշտոնապես պահանջել է չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Լոս Անջելես Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկելու վերաբերյալ, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրել էր անկարգությունների պատճառով։


Հունիսի լույս 9-ի գիշերը Նյուսոմը X սոցիալական ցանցում հրապարակել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին ուղղված դիմումի պատճենը, որում նա, մասնավորապես, ասել է, որ միայն նահանգապետը կարող է դիմել դաշնային իշխանություններին Ազգային գվարդիա մտցնելու համար, եթե իրավիճակը չի վերաբերում օտարերկրյա ներխուժմանը կամ անկարգություններին, որոնք սպառնալիք են ներկայացնում պետական իշխանության համար։


Կալիֆոռնիայի նահանգապետը շեշտել է, որ Լոս Անջելես Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ մտցնելը սպառնում է «իրավիճակի լրջագույն սրմամբ»։ Նյուսոմը կարծում է, որ զորքեր ուղարկելու որոշումը պետք է հետ կանչվի։


«Մենք խնդիր չունեինք, քանի դեռ Թրամփը չէր միջամտել։ Սա նահանգի ​​ինքնիշխանության լուրջ խախտում է՝ լարվածության բորբոքում և ռեսուրսների հոսք այնտեղից, որտեղ դրանք իրականում անհրաժեշտ են»,- ընդգծել է Նյուսոմը։


MSNBC-ին տված հարցազրույցում Նյուսոմը նշել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները երկուշաբթի օրը դատարանում կվիճարկեն Ազգային գվարդիայի մուտքը Լոս Անջելես: Նյուսոմը Թրամփի որոշումն անվանել է «անօրինական, անբարոյական և հակասահմանադրական», գրում է CNN-ը՝ նշելով, որ այն միայն «յուղ է լցնում կրակին» և չի նպաստում իրավիճակի կարգավորմանը։