Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երեկ Միացյալ Նահանգներում մոտ 60 մարդ է ձերբակալվել հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ, հայտնել է ոստիկանությունը: Պենտագոնի որոշմամբ՝ Ազգային գվարդիան քաղաքում կմնա առնվազն 60 օր և կգործի միգրացիոն կենտրոնների և դաշնային հաստատությունների պաշտպանության համար։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, որը դեմ է դաշնային զորքեր մտցնելուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է կալանավորել իրեն։
«Կալանավորիր ինձ: Դու գիտես որտեղ գտնել ինձ: Եկեք ուղղակի ավարտենք սա, «կրուտոյ» տղա: Ես թքած ունեմ... կալանավորեք ինձ»,- լրագրողներին ասել է Նյուսոմը։