ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հույս ունի, որ Իլոն Մասկը թմրանյութեր չի օգտագործել Սպիտակ տանը։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը։
«Իրականում ես չգիտեմ։ Ես այդպես չեմ կարծում։ Հույս ունեմ, որ ոչ», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
Նա նաև ընդգծել է, որ հաջողություն է ցանկանում է Մասկին , նշելով, որ իրենց միջև լավ հարաբերություններ են եղել։
Ավելի վաղ, The New York Times-ը հաղորդել էր, որ Թրամփը Մասկի տարօրինակ պահվածքը կապել է թմրանյութերի օգտագործման հետ։ Մայիսի վերջին թերթը գրել էր, որ Մասկը ակտիվորեն սկսել է օգտագործել կատամին, երբ դարձել է Թրամփի մերձավոր գործընկերներից մեկը։
Մինչդեռ, Մասկը հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ մի քանի տարի առաջ փորձել է կատամին, որի մասին գրել է Xսոցիալական ցանցում ։ Սակայն, ըստ նրա, դա եղել է վերջին անգամը, երբ նա օգտագործել է տվյալ դեղամիջոցը։