«Մենք էինք, որ հաղթեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ ԽՍՀՄ-ը պարզապես օգնել է»․ Թրամփ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի միակ հաղթողը, իսկ ԽՍՀՄ-ը միայն աջակցել է։ 


«Մենք միակն ենք, որ չենք տոնում դա ( պատերազմում հաղթանակը ): Պատերազմը հաղթեցինք հենց մենք, իսկ Ռուսաստանը պարզապես օգնել է։ Հարկ է նշել, որ նրանք կորցրել են 51 միլիոն մարդ։ Մարդիկ ասում են․ «Օ, նա պաշտպանում է Ռուսաստանին»։ Բայց նրանք կորցրեցին 51 միլիոն մարդ։ Դուք չեք կարող սա մոռանալ», – նշել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ։


Մինչ այդ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Թրամփը Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ընդունել է, որ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրել է ամենաշատ կյանքերը։