Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել՝ ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին քաղաքապետը գրել է  X սոցիալական ցանցում։ 



Այն կտևի ժամը 20:00-ից մինչև 06:00-ը և կտևի մի քանի օր։ Նա ասել է, որ քաղաքը զգալի վնաս է կրել, սակայն պարետային ժամը վերաբերում է միայն մեկ քառակուսի մղոն տարածքին։ Նրա  խոսքով՝ այդ տարածքի բնակիչները և հավատարմագրված լրատվամիջոցները չեն տուժի։