Ռուսաստանը պետք է լքեն այն ներգաղթյալները, որոնք ոչ աշխատում են, ոչ սովորում, ինչպես նաև նրանք, ովքեր մատնահետքեր հանձնելու ընթացակարգը չեն անցել կամ չեն սովորել ռուսերեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, փոխանցում է РБК-ն։
«Փողոցներում կամ բնակելի թաղամասերում
չպետք է լինեն անօրինական ժամանող միգրանտներ։ Նրանք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը,
հեռացվել են բուհերից, մատնահետքեր չեն հանձնել, չեն սովորում լեզուն և ոչ մի
օգուտ չեն բերում ռուս հասարակությանը, պետք է լքեն մեր երկիրը»,- ասել է
Կոլոկոլցևը։
Ապրիլից միգրանտների երեխաները դպրոց ընդունվելուց առաջ սկսել են անցնել ռուսերենի
իմացության թեստ: Ռուսաստանի Դաշնությանը հարևան երկրները բազմիցս հայտարարել են,
որ խախտվել են իրենց քաղաքացիների իրավունքները: