Թրամփի վարչակազմը մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի բոլոր միջազգային առաքելությունները․ The Guardian

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչև սեպտեմբերի 30-ը կփակի ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) բոլոր արտասահմանյան ներկայացուցչությունները։  Հայտնում է The Guardian-ը։



Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանձնարարել է ազատել գործակալության միջազգային անձնակազմը և օտարերկրյա օգնության ծրագրերի կառավարումը փոխանցել անմիջապես Պետդեպարտամենտին։


Այս որոշումը վերաբերում է USAID-ի հարյուրավոր աշխատակիցներին, ներառյալ դիվանագիտական ծառայության աշխատակիցներին, կապալառուներին և անձնակազմին ավելի քան 100 երկրներում։


ԱՄՆ դեսպանատների առաքելությունների ղեկավարներին հանձնարարվել է չորս ամսվա ընթացքում պատրաստվել լայնածավալ փոփոխություններին։


Ներքին փաստաթղթում նշվում է, որ USAID-ի բոլոր արտասահմանյան պաշտոնները կվերացվեն, իսկ USAID-ի կողմից նախկինում իրականացված օտարերկրյա օգնության ծրագրերի պատասխանատվությունը հունիսի 15-ից կփոխանցվի Պետդեպարտամենտին։