Մոսկվան
տեղյակ է Բաքվի մտահոգություններին, ընդ որում՝ «արդարացված» մտահոգություններին՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։ Այս մասին
հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լավ հայտնի
է, թե ինչով են զբաղված, այսպես կոչված, առաքելության աշխատակիցները։ Նրանք
լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե, նրանք հաշվետու չեն Երևանին և
չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության»,- նշել է նա։
Զախարովան նաև ասել է, որ Երևանից որևէ ազդանշան չի ստացվել Հայաստանից
ռուսական բազայի դուրսբերման վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային, մենք
Երևանից որևէ ազդանշան չենք ստացել դրա հնարավոր դուրսբերման վերաբերյալ։ Հայաստանի
պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակայնորեն, որ նման հարց
օրակարգում չկա», - հավելել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ բազայի տեղակայումը և շահագործումը
կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ փաստաթղթերով։
«Այս հարցը երբեք ոչ ոքի կողմից չի բարձրացվել Ադրբեջանի հետ մեր
փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում»,- եզրափակել է Զախարովան։