ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Մոսկվայի հետ կառուցողական փոխգործակցություն հաստատելու Վաշինգտոնի ձգտման մասին՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։
«Ամերիկյան ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, հակված է աջակցելու ռուսներին՝ ավելի լուսավոր ապագայի իրենց ձգտումները շարունակաբար
կյանքի կոչելու գործում։ Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից, որպեսզի հաստատենք Ռուսաստանի Դաշնության հետ Միացյալ Նահանգների կառուցողական փոխգործակցության ձգտումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը»,- նշել է Ռուբիոն գրավոր հայտարարության մեջ, որը տարածել
է ԱՄՆ արտաքին քաղաքական
գերատեսչության մամուլի ծառայությունը։