Թրամփը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Իսրայելին` Իրանի կողմից պատասխան հարվածի դեպքում

Թրամփը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Իսրայելին` Իրանի կողմից պատասխան հարվածի դեպքում, հայտնել է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը:



Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանին հարվածելուն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է եղել սպասվող գործողությունների մասին, բայց ներգրավված չէ այս գործընթացում։