«ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել և իրեն, և Իսրայելին». Թրամփը՝ Իրանին հասցված հարվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թիրախների վրա  հարվածից հետո հայտարարել է, որ, ինչպես նախկինում, հակված է խնդրի դիվանագիտական ​​լուծմանը:


Fox News-ին տված հարցազրույցում, որից հատվածներ է հրապարակել հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը, ԱՄՆ նախագահն ասել է. «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցություններին։ Տեսնենք»։


Իրանի ղեկավարության որոշ անդամներ այլևս չեն վերադառնա, հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով  միջուկային ծրագրին մասնակից այն բարձրաստիճան զինվորականներին և գիտնականներին, որոնք զոհվել են Իսրայելի հարվածների հետևանքով։


Թրամփը նաև ասել է, որ գիտեր Իսրայելի՝ Իրանին հարվածելու ծրագրերի մասին։ ԱՄՆ-ն, նրա խոսքով, սպասում է Իրանի կողմից պատասխան գործողությունների և պատրաստ է պաշտպանել և իրեն, և Իսրայելին։