Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի իշխանությունները Իսրայելի հարվածների ֆոնին հայտարարել են, որ չեն մասնակցի հունիսի 15-ին նախատեսված ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններին, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը։
Ըստ այդմ, Իրանը հրաժարվել է մասնակցել կիրակի օրվա բանակցություններին «մինչև հետագա ծանուցում»։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Օմանում հունիսի 15-ին։